|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Երևանում ջրի նոր հասունացող ճգնաժամի դեմն առնելու մասին մեր այսօրվա մամլո ասուլիսից հետո ինձ գրում են բազմաթիվ մեր հայրենակիցներ, որ իրենց տանը օրերով ջուր չեն ունենում»,-գրում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը։
Նրա խոսքով, ճնշումը ստիպեց կառավարությանը կտրվել «կարևոր գործերից» և վերջապես զբաղվել այս հարցով։
«Հայտարարեցին, որ Վեոլայի հետ խոսել են, որ այդպիսի բան չանի։ Հրաշալի է։ Իսկ մինչև էս ինչո՞ւ չեն խոսել, եթե հնարավոր էր սա անել։ Լուրջ աշխատել է պետք ջրամատակարարման հարցով, և պետք է ջրի կորուստը 65%-ից իջեցնել մի քանի անգամ, ինչպես ՀԷՑ-ի կորուստն ենք իջեցրել մինչև 6%։ Դա կլուծի ջրի խնդիրը: Փաշինյանի մոտ 8 տարում չստացվեց, Սամվել Կարապետյանը դա կանի»: