|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ժողովրդականությունն աճել է հունիսից՝ մինչեւ առավելագույն ցուցանիշ: Այդ մասին, ըստ ՏԱՍՍ-ի, վկայում են The Hill թերթի եւ Հարիսի հետազոտական ծառայության՝ համատեղ անցկացրած հարցախույզի արդյունքները, որոնք հրապարակվել են սեպտեմբերի 8-ին:
Հետազոտությունը ցույց է տվել, որ պետության ղեկավարի պաշտոնում
«Վերջին անգամ Թրամփին հավանություն տալու վարկանիշը 47 տոկոսի է հասել հունիսի 8-ից մինչեւ 10-ը կատարված հարցման արդյունքներով»,- նշում է The Hill-ը:
Օգոստոսի 22-ից մինչեւ 25-ն անցկացված հարցման համաձայն՝ Թրամփի աշխատանքին դրական գնահատական է տվել հարցման մասնակիցների 44 տոկոսը:
Վերջին հարցումը կատարվել է սեպտեմբերի 5-ից 8-ը՝ ԱՄՆ 2 832 գրանցված ընտրողների շրջանում: Վիճակագական սխալանքը կազմում է շուրջ 1,8 տոկոսային կետ։