|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը տեղափոխվել է ոստիկանական ակադեմիա, որտեղ այսօր անցկացվում է նրա գործով երկրորդ դատական նիստը: Նախկին նախագահը մեղադրվում է այս տարվա փետրվարին ցուցարարների սպանությունների մեջ:
Ինչպես փոխանցում է Reuters-ը, տեղական պետական հեռուստաալիքը կադրեր է ցուցադրել, թե ինչպես է 83-ամյա Մուբարաքին տեղափոխող ուղղաթիռը վայրէջք կատարում դատարանի շենքին մոտ, այնուհետեւ նրան դուրս են բերում սայլակով:
Առաջին դատական նիստի ընթացքում էլ Մուբարաքը սայլակի վրա պառկած է եղել եւ դատավորի հարցերին պատասխանելիս հայտարարել է իր անմեղության մասին:
Առաջին նիստից հետո, որը տեղի ունեցավ օգոստոսի 3-ին, Մուբարաքին տեղափոխեցին հիվանդանոց: Եվ դրանից հետո դատարանի շենքի մոտ Մուբարաքի հակառակորդների եւ համախոհների միջեւ բախումներ սկսվեցին: Ի դեպ, այսօր նույնպես բախումներ են եղել երկու կողմերի միջեւ: