|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Եգիպտոսում այս պահին նախագահ Հուսնի Մուբարաքը հանդիպում է ունենում փոխնախագահ Օմար Սուլեյմանի հետ: Իսկ ժամը 24:00-ին նա կլինի ուղիղ եթերում, եւ չի բացառվում, որ հենց ուղիղ եթերում էլ կտա իր հրաժարականը:
Սակայն Եգիպտոսի ժողովուրդը մտավախություն ունի, որ Մուբարաքն իր պաշտոնը կփոխանցի որեւէ մեկին, ինչը, սակայն, ժողովրդի համար ընդունելի տարբերակ չէ:
Քիչ առաջ իր ելույթում եգիպտոսյան իրադարձություններին է անդրադարձել նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: «Մենք պատմական իրադարձությունների ականատես ենք լինում»,- հայտարարել է Օբաման եւ նշել, որ Միացյալ Նահանգները սատարում են Եգիպտոսին ժողովրդավարական կարգեր հաստատելու ճանապարհին: