|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը հերթական` 4 ժամ տեւած հարցաքննության ժամանակ կորցրել է գիտակցությունը: Բժիշկներին միայն կես ժամ անց է հաջողվել նրան ուշքի բերել:
Ինչպես այսօր տեղեկացնում են տեղական ԶԼՄ-ները, հարցաքննությունը վարել են գլխավոր դատախազության քննիչները, հարցաքննության թեման է եղել Իսրայել արտահանվող գազի խնդիրը:
Ի դեպ, այսօր գլխավոր դատախազությունը 15 օրով երկարաձգել է նախկին նախագահին հիվանդանոցում հսկողության տակ պահելու ժամկետը: