|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ծիծեռնակաբերդի խճուղու վերակառուցման երկրորդ փուլի աշխատանքների իրականացման ժամանակ երթևեկության կազմակերպման և անվտանգության ապահովման նպատակով հուլիսի 21-ից մինչև օգոստոսի 30-ը դադարեցվելու է տրանսպորտային միջոցների երթևեկությունը Ծիծեռնակաբերդի խճուղով։
Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մինչև շինարարական աշխատանքների ավարտը Ծիծեռնակաբերդի խճուղով շահագործվող Երևանի ներքաղաքային երթուղիների աշխատանքը կազմակերպվելու է հետևյալ ուղեգծերով.
- ավտոբուսային հ.հ.19, 26, 33 և միկրոավտոբուսային հ.հ.62, 70, 74, 87, 102 երթուղիները Լենինգրադյան փողոցից երթևեկելու են Կիևյան-Օրբելու փողոցներով-Մարշալ Բաղրամյան պողոտայով-Պռոշյան-Պարոնյան փողոցներով-Մաշտոցի պողոտայով, այնուհետև` գործող ուղեգծով.
- միկրոավտոբուսային հ.90 երթուղին Կիևյան փողոցից երթևեկելու է Հալաբյան փողոցով-Հրազդանի կիրճով-Աթենքի փողոցով-Ծովակալ Իսակովի պողոտայով, այնուհետև` գործող ուղեգծով.
- միկրոավտոբուսային հ.110 երթուղին Սեբաստիայի փողոցից երթևեկելու է Ծովակալ Իսակովի պողոտայով-Վերֆելի (Կիլիկիա)-Աթենքի փողոցներով-Հաղթանակի կամրջով, այնուհետև` գործող ուղեգծով։