|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Գերմանիայում Թյուբինհեն համալսարանական կլինիկան ժամանակավորապես դադարեցրել է հիդրոքսիքլորոքին դեղամիջոցի կլինիկական փորձարկումները. այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն, նշելով՝ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այն անվանել էր կորոնավիրուսի դեմ դեղամիջոց:
Spiegel շաբաթաթերթի տեղեկություններով՝ դրա համար պատճառ են դարձել «անցանկալի հետևանքների մասին տեղեկությունները»: Այս կապակցությամբ նախկինում մալարիայի դեմ օգտագործվող դեղամիջոցի փորձարկումներն արդեն իսկ դադարեցվել են ԱՀԿ-ի և Ֆրանսիայի կողմից:
Այս պահին նաև Գերմանիան է այս թեմայի վրա տարվող աշխատանքը դադարեցնում: Նշվում է, որ երկշաբաթյա ժամկետում անկախ կազմակերպությունը կուսումնասիրի հիդրոքսիքլորոքին ընդունած պացիենտների անվտանգության հարցը: