|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Չինաստանի Չժեզցյան նահանգի Թայչժոու քաղաքում սկսել են COVID-2019 անվանումն ստացած կորոնավիրուսի դեմ առաջին հնարավոր դեղամիջոցի արտադրությունը. հայտնում է Yerkir.am-ը՝ lenta.ru-ին հղումով:
Խոսքը «Favipiravir» դեղամիջոցի մասին է, որի արտադրության համար ընկերությունը պաշտոնական հավանության է արժանացել վերահսկող մարմինների կողմից: Դեղամիջոցը կարող է դառնալ առաջին դեղը, որը կարող է օգնել կորոնավիրուսով հիվանդանալու դեպքում բուժվելիս:
Ավելի վաղ՝ փետրվարի սկզբին, Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ ծրագրերի գծով գործադիր տնօրեն Մայքլ Ռայանը հայտնել էր, որ տվյալ պահին աշխարհում կորոնավիրուսի դեմ գործող դեղամիջոց չկա:
Մասնագետի պնդմամբ՝ այլ վիրուսների կամ ՄԻԱՎ-ի դեմ նախատեսված դեղամիջոցների արդյունավետությունը կորոնավիրուսի բուժման հարցում չի ապացուցվել:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ անհայտ տեսակի վիրուսի համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում: Որոշ ժամանակ անց, սակայն, այն տարածվել է նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը համաշխարհային խուճապի պատճառ է դարձել: