|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Միացյալ Նահանգները, համարյա ամբողջովին, գնել է կորոնավիրուսի բուժման համար օգտագործվող «Ռեմդեսիվիր» դեղամիջոցի եռամսյա պաշարը. այս մասին հայտնում է The Guardian-ը:
Այս առնչությամբ Լիվերպուլի համալսարանի գիտաշխատող Էնդրյու Հիլլան ասել է. «Նրանք դեղամիջոցի պաշարների գրեթե մեծ մասի հասանելիություն են ստացել, այնպես որ Եվրոպայի համար ոչինչ չի մնացել»։
Ըստ ԶԼՄ-ի՝ սա նշանակում է, որ մոտ ապագայում ոչ մի երկիր չի կարողանա բավարար քանակությամբ գնել այդ դեղամիջոցից:
Հստակեցվում է՝ «Ռեմդեսիվիր» ընդունող հիվանդները չորս օրվա ընթացքում բուժվում են կորոնավիրուսից: Մեկ հիվանդի բուժման համար անհրաժեշտ դեղամիջոցի քանակն արժե ավելի քան երկու հազար դոլար: