|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ավստրալիայում եկեղեցուն 151 200 դոլարի տուգանել են «կորոնավիրուսի դեմ «հրաշագործ դեղամիջոցի» գովազդի համար. այս մասին գրում է ABC News-ը։
Ըստ «Լինելության II Առողջության եւ Ապաքինման եկեղեցին (The Genesis II Church of Health and Healing) համոզման՝ քլորի երկօքսիդը «հրաշագործ դեղամիջոց է»:
Նշվում է՝ երկար տարիներ նա վաճառել է Miracle Mineral Solution (MMS) արդյունաբերական սպիտակեցնող միջոցը՝ մանրամասնելով, որ այն կարող է բուժել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են աուտիզմը, պզուկները, քաղցկեղը, շաքարախտը եւ այժմ էլ COVID-19-ը: Սակայն, եկեղեցին արտոնագրված չէ Ավստրալիայում մարդկային սպառման համար: Այն վաճառվում է որպես «կաթիլներ ջրի մաքրման համար» MMS Australia եկեղեցու մասնաճյուղի կայքում:
Կանադայի թերապեւտիկ ապրանքների վարչությունը (TGA) հայտարարություն է տարածել այս առնչության, նշելով՝ MMS Australia-ին Miracle Mineral Solution-ի եւ այլ դեղամիջոցների անօրինական գովազդի համար 151 200 դոլարով կտուգանվի։ Վարչության ներկայացուցիչն ասել է՝ մտահոգված է այն վնասակար հետեւանքներով, որոնք կարող են առաջանալ MMS-ի ընդունումից։