|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Տաշիր գրուպի» հետ պայմանագրի չեղարկմանը:
«Պայմանագիրը դադարեցվել է: «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն պետք է 25 տարով հավատարմագրային կառավարման հանձնվեր «Տաշիր գրուպ»-ին, այս պահին դադարեցվել է պայմանագիրը, և այն մնալու է որպես պետական հիմնարկություն»,- ասաց նախարարը:
Իսկ թե որո՞նք է պայմանագրի դադարեցման հիմքերը, Գրիգորյանը նշեց, որ պայմանագրում կետեր են եղել, որոնք ձեռնտու չէին պետությանը: «Պայմանագրի ուսումնասիրության արդյունում եկել ենք այն եզրակացության, որ այդ կազմակերպությունը մնա որպես պետական»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե ԲԷՑ-ը Գագիկ Ծառուկյանն է ցանկանում ձեռք բերել, Գրիգորյանը հերքեց այդ լուրերը` որակելով որպես բացարձակ սուտ: