|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում նշվել է Ջիվանու 165-ամյակը:
Տոնակատարությունը համախմբել է ոչ միայն ջավախքցիների, այլեւ աշուղական երգի սիրահարների ե՛ւ Հայաստանից, ե՛ւ արտերկրից:
Հայաստան տատիկն արդեն 57 տարի է` բնակվում է Կարծախում, այն տանը, որտեղ ծնվել ու մեծացել է աշուղ Ջիվանին: Նա Ջիվանու ծոռան` Պավլուշ Բանգոյանի կինն է ու ամուսնու մահվանից հետո արդեն 8 տարի այստեղ մենակ է ապրում:
Տան հնություններից պահպանվել են միայն թոնիրն ու ջրհորը, մնացածը փոփոխության է ենթարկվել: Հայաստան տատիկը մեծերից Ջիվանու մասին պատմություններ շատ է լսել: Հիշում է նաեւ այն պատմությունը, թե Ջիվանին ինչպես է սկսել նվագել:
Երկիր Մեդիա հեռուստաընկերության տեսանյութը