|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Շոտլանդական Թորնես քաղաքի ատոմակայանի երկու ռեակտորները կանգնեցվել են, քանի որ դրանց համար կիրառվող ծովային ջրում հայտնաբերվել են հսկայական քանակությամբ մեդուզաներ. տեղեկացնում է BBC-ն:
Մեդուզաները հավաքվել են ֆիլտրերում, որոնց միջով անցնում է սառեցման համակարգ մղվող ջուրը:
Ռեակտորներն անջատված կմնան, քանի դեռ մաքրման աշխատանքներ են իրականացվում: Ատոմակայանի օպերատոր ընկերության ներկայացուցիչն ասել է, որ հանրությանը եւ շրջակա միջավայրին որեւէ վտանգ չի սպառնում: