|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Իրանի նախագահ Հասան Ռոհանին պատրաստ է կանգնեցնել Ֆորդոյի ատոմային ռեակտորը, եթե Արեւմուտքը համաձայնի վերացնել Իսլամական Հանրապետության դեմ պատժամիջոցները: Այդ մասին գրել է Der Spiegel-ը` վկայակոչելով աղբյուրներ Գերմանիայի հետախուզությունում:
Ավելին`Ռոհանին պատրաստ է Ֆորդո թողնել միջազգային դիտորդների, որոնք կհետեւեն ռեակտորի ապամոնտաժմանը:
Վերջին օրերին Թեհրանը ազդանշաններ է տալիս Արեւմուտքի հետ համաձայնության գալու վերաբերյալ: Սեպտեմբերի 15-ին լիբանանյան «Ալ Միադին» հեռուստաալիքին տված հարցազրույցում Իրանի արտգործնախարար Մուհամեդ Ջավադը ԱՄՆ-ին կոչ է արել երկխոսություն սկսել` հիմնված վստահության վրա:
Ի դեպ, հաջորդ երեքշաբթի օրը Ռոհանին մեկնում է Նյու Յորք, որտեղ ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում: