|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թեև Իրանը երկար ճանապարհ է անցել միջուկային զենք ստեղծելու համար, ամերիկյան հետախուզությունը ապացույցներ չունի, որ Թեհրանն իսկապես մտադիր է արտադրել այդ զենքերը․ Վաշինգտոնում Wall Street Journal համաժողովի շրջանակներում լրագրողներին ասել է ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բերնսը:
Բերնսի խոսքով՝ այս պահին ամերիկյան հետախուզությունը ապացույցներ չունի, որ Իրանի գերագույն առաջնորդը միջուկային զենք արտադրելու որոշում է կայացրել։ Նրանք կարող են ցանկանալ, բայց սա երեք փուլով մրցավազք է:
«Առաջին՝ պետք է կուտակել մինչև 90% հարստացված ուրան՝ մեկ կամ մի քանի փորձնական մարտագլխիկներ արտադրելու համար: Այնուհետև պետք է անցնել սերիական արտադրության, և դա հեշտ գործ չէ, այն պահանջում է բոլորովին այլ քանակությամբ ուրան: Եվ երրորդ՝ միջուկային մարտագլխիկն ուղղակի չես կարող «ամրացնել» սովորական հրթիռին: Իրանը պետք է հոգա, որ միջուկային զենքերը ապահովվեն մատակարարումներով»,- պարզաբանել է ԿՀՎ ղեկավարը։
Այդուհանդերձ, նա նշել է Իրանում կատարվող մտահոգիչ է։ «Իրանն արդեն վերահսկողություն է ձեռք բերել միջուկային վառելիքի ցիկլում, և դա մի բան է, որը հնարավոր չէ շրջել ավելի կոշտ պատժամիջոցներով»,- հավելել է Բերնսը: