|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Բրիտանական Սելաֆիլդ ատոմակայանի մոտակայքում 5 կասկածելի անձանց են ձերբակալել. տեղեկացնում են տեղական լրատվամիջոցները:
Ձերբակալվածներին տեղափոխել են Մանչեստեր, սակայն այլ մանրամասներ ոստիկանությունը թույլ չի տալիս հրապարակել. հայտնի է միայն, որ ձերբակալությունն իրականացվել է «Ահաբեկչության դեմ պայքարի ակտ»-ի հիման վրա:
Բրիտանացի բլոգերները տեղեկացնում են, որ ձերբակալվածները լուսանկարել են ատոմակայանը, եւ բոլորը Լոնդոնի սեւամորթ բնակիչներ են: Իսկ ոստիկանության աղբյուրը հայտնել է, որ դեռեւս հիմքեր չկան` ենթադրելու, որ ձերբակալությունը կապված է Ուսամա բեն Լադենի սպանության հետ: