|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թբիլիսիում եւ Բաթումում ցուցարարների հանդեպ իրականացված գործողությունները մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների ակներեւ խախտումներ են. այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ իրավունքի գերակայության հարցերով լիազոր Կոնստանտին Դոլգովը:
Ռուսաստանցի դիվանագետը հավելել է, որ եթե Վրաստանի իշխանությունները շարունակեն ուժային մեթոդների կիրառումը, դա կհանգեցնի իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների հետագա սրմանը եւ երկրի ապակայունացմանը. տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:
Հիշեցնենք, որ կիրակի օրը Վրաստանում ընդդիմությունն անցկացրել էր ցույց` պահանջելով նախագահ Միխեիլ Սահակաշվիլու հրաժարականը: Ոստիկանները ցրել էին ցույցը` կիրառելով ռետինե փամփուշտներ եւ արցունքաբեր գազ: Ընդդիմության առաջնորդ, խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն ասել էր, որ բախումը ոստիկաններն էին հրահրել: