|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Լիբիայի ափերի մոտ խորտակվել է մոտ 600 փախստական տեղափոխող նավ. տեղեկացնում է Associated Press-ը: Նավիրանը երկու մասի է բաժանվել դեռեւս ուրբաթ օրը: Նավաբեկությանն ականատես են եղել այսօր մեկ այլ նավով Իտալիա ժամանած այլ միգրանտները: Նրանք պատմել են, որ տեսել են ծովում լողացող բազմաթիվ դիակներ: ՄԱԿ-ի ներկայացուցիչները փորձում են պարզել խորտակված նավում եղածների ճակատագրերը:
Վերջին ամիսներին Իտալիայի ափերի մոտ խորտակվել է լիբիացի փախսականներով 3 նավ: Երեկ իտալական Ansa գործակալությունը տեղեկացրել է, որ իտալական Լամպեդուզ կզղու մոտ, ժայռին բախվելով, խորտակվել է մոտ 300 միգրանտ տեղափոխող նավ: Ծովային սահմանապահ ծառայության աշխատակիցները փրկարարական աշխատանքներ են իրականացնում եւ արդեն փրկել են տասնյակ մարդկանց: