|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սպառնալիքները՝ բացել դեպի Եվրոպա դուռը փախստականների առջեւ, եթե Եվրամիությունը Սիրիայում Անկարայի ռազմական գործողությունը ներխուժում անվանի, միանգամայն անընդունելի են։ Այս մասին լրագրողներին Բրյուսելում ասել է ԵՄ ներկայացուցիչը՝ Լյուքսեմբուրգի ընկերակցության 28 երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպմանն ընդառաջ. հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Դա (փախստականներին որպես սպառնալիք) օգտագործելը բնավ ընդունելի չէ»,- ասել է նա։
Դիվանագետը շեշտել է, որ Եվրամիությունը շատ բան է արել, որպեսզի օգնի Թուրքիային փախստականների հարցում։ «Մենք արդեն 6 մլրդ եվրոյի 90 տոկոսը տրամադրել ենք»,- նշել է նա։
Նախօրեին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Եվրամիությանը քննադատել էր Սիրիայում Անկարայի «Խաղաղության աղբյուր» գործողությունը դատապարտելու համար։ Իր ելույթում Թուրքիայի նախագահը սպառնացել էր բացել դեպի Եվրոպա դուռը փախստականների առջեւ, եթե ԵՄ-ն գործողությունը որակի որպես ներխուժում։