|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Արաբական հեղափոխությունները զարգանում են նույն տխուր եւ նախապես կանխորոշված սցենարով:
Դրանց կարգախոսներից մեկը արտակարգ դրության վերացումն էր ` թե' Թունիսում, թե' Եգիպտոսում: «Բռնատիրությունների նկատմամբ ժողովրդական ուժերի հաղթանակից» երկու ամիս անց` մեկ օր տարբերությամբ, «հեղափոխական» վարչակազմերը պարեկային ժամ են հայտարարել` մայիսի 7-ին` Թունիսում, մայիսի 8-ին` Եգիպտոսում:
Կահիրեում պարեկային ժամը մտցվել է այն բանից հետո, երբ մահմեդականների եւ ղպտիների բախումների հետեւանքով զոհվել է 12 մարդ, 230-ը վիրավորվել են, հրդեհվել է ղպտիական եկեղեցի եւ մի քանի բնակելի տներ:
Եկեղեցու մոխրացած ավերակների մոտ եգիպտական բանակի պահակակետեր են կանգնեցվել` նոր հարձակումները կանխելու համար: Ստեղծված իրադրության հետեւանքով Եգիպտոսի վարչապետ Էսամ Շարաֆը հետաձգել է այցը Բահրեյն:
Ձերբակալվել է անկարգությունների 190 կազմակերպիչ, բոլորն էլ կանգնելու են զինվորական դատարանի առջեւ: