|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կահիրեում Իսրայելի դեսպանատան առաջ կազմակերպված ցույցը ցրելու համար տեղի ոստիկանությունը արցունքաբեր գազ եւ մահակներ է կիրառել, ինչի հետեւանքով վիրավորվել է ավելի քան 350 ցուցարար, 45-ը` լուրջ. տեղեկացնում է MEHA գործակալությունը:
Ցուցարարները նշել են, այսպես կոչված` Նակբըի օր` ի նշան պաղեստինցիների հետ համերաշխության: Նրանք պահանջել են վերջ տալ «սիոնիստական օկուպացմանը», նաեւ երկրից վտարել Իսրայելի դեսպանին: Հավաքվածները նաեւ փորձել են դիվանագիտական ներկայացուցչության վրա գրոհ կազմակերպել: