|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.45 |
| EUR | ⚊ | € 426.15 |
| RUB | ⚊ | ₽ 5.1181 |
| GBP | ⚊ | £ 493.61 |
| GEL | ⚊ | ₾ 138.68 |
Երեկ վաշինգտոնյան Կապիտոլիումը պաշտպանող ոստիկանները ձերբակալել են Վաշինգտոնի քաղաքապետ Վինսենտ Գրեյին եւ քաղաքային խորհրդի 5 անդամների. տեղեկացնում է The Washington Post-ը:
Բարձրաստիճան պաշտոնյաները մասնակցել են բողոքի ակցիայի, որի ընթացքում ավելի քան 200 պաշտոնյաներ եւ հասարակական ակտիվիստներ փակել են դեպի Սենատ տանող ճանապարհը: Նրանք բողոքել են Օբամայի վարչակազմի հետ համաձայնության եկած Ներկայացուցիչների պալատի որոշման դեմ, որը վերաբերում է 2012 ֆինանսական տարվա բյուջեի նախագծին, մասնավորապես` քաղաքային մի քանի ծրագրերի ֆինանսավորման կրճատմանը:
Ոստիկանները բողոքի ակցիայի մասնակիցներին թույլատրել են փողոցում նստել մոտ 30 րոպե, ապա սկսել են ձերբակալել նրանց: Վաշինգտոնի քաղաքապետը նույնպես նստած է եղել մյուս բողոքողների կողքին:
Սենատը բյուջեի նախագիծը քննարկելու է ապրիլի 14-ին: