|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Apple-ի նախագահ Սթիվ Ջոբսը առաջին անգամ թույլատրել է իր մասին կենսագրական գիրք գրել: Ինչպես տեղեկացնում է The Wall Street Journal-ը, Ուոլթեր Այզըքընսի «iSteve: The Book of Jobs» գիրքը գրախանութներում կհայտնվի 2012-ի սկզբին:
Ուոլթեր Այզըքընսը, ով հեղինակել է նաեւ Բենջամին Ֆրանկլինի եւ Ալբերտ Էյնշտեյնի ինքնակենսագրական գրքերը, Սթիվ Ջոբսի ինքնակենսագրականի վրա սկսել է աշխատել 2009-ից: Այս ընթացքում նա զրուցել է Ջոբսի, նրա ընտանիքի անդամների ու ընկերների հետ:
Ջոբսի մասին շատ գրքեր են վաճառվում, բայց այս մեկն առաջինն է, որն արժանացել է նրա հավանությանը: