|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Սիրված դերասան Գուժ Մանուկյանն այսօր կամ վաղը դուրս կգրվի հիվանդանոցից: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում նշեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Արթուր Ավագյանը:
Նա տեղեկացրեց նաեւ, որ վիրահատությունը, ինչպես եւ ասվել էր ավելի վաղ, բարեհաջող է անցել, եւ այժմ դերասանն ապաքինման փուլում է.«Արդեն ի վիճակի է քայլել, իրեն առույգ է զգում»:
Հիշեցնենք, որ Մանուկյանը տեղափոխվել էր «Իզմիրլյան» բժշկական կենտրոն կոնքոսկրի հոդերի խախտումով: