|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Տեղեկացրել էինք, որ նոյեմբերի 28-ին կասեցվել է Եղվարդի թիվ 1 մանկապարտեզի գործունեությունը. մանկապարտեզի երեխաների մոտ արձանագրվել էր թունավորում, որի հետևանքով շուրջ 51 երեխա էր տեղափոխվել հիվանդանոց:
«Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոն էր տեղափոխվել մեկ երեխա: Yerkir.am-ին ԲԿ-ի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանը տեղեկացրեց, որ երեխայի առողջությունը գնում է դեպի բարելավում: «Քիչ առաջ փոքրիկի մոտ էի, իրեն լավ էր զգում: Հավանաբար, վաղը կամ մյուս օրը երեխան դուրս կգրվի հիվանդանոցից»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ հիվանդանոցում է 52 երեխա և 2 մեծահասակ: