|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հուլիսի 22-ին Արցախում ականի պայթյունի հետևանքով հիվանդանոց տեղափոխված Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի առողջական վիճակը բարելավվել է, նրան առաջիկա մեկ-երկու օրը դուրս կգրեն հիվանդանոցից: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի պատասխանատու Շուշան Հունանյանը:
Նա նշեց նաև, որ ողնաշարի ծանր և այլ վնասվածքներ ստացած Գառնիկ Ավետիսյանը դեռևս գտնվում է վերակենադանացման բաժանամունքում, օրեր առաջ վիրահատել են նրա սրունքը: Իսկ Արթուր Բաղդասարյանը տեղափոխվել է հիվանդասենյակ: