|
Փոխարժեքներ
11 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.88 |
| EUR | ⚊ | € 450.06 |
| RUB | ⚊ | ₽ 4.8891 |
| GBP | ⚊ | £ 516.34 |
| GEL | ⚊ | ₾ 140.75 |
Երեկ Փարիզի դրամահատարանի դիմաց մեծ հերթ էր գոյացել. հարյուրավոր մարդիկ ակնկալում էին նոր ոսկեդրամներ գնել, ընդ որում` այդ օրը ոսկու համաշխարհային գինը ռեկորդ է սահմանվել`1 ունցիան 1019 եվրո:
Ֆրանսիական նոր ոսկեդրամի արժեքը 1000 եվրո է, այն պատրաստված է 20 գրամ մաքուր ոսկուց, վրան պատկերված է Հերակլեսը, այդ պատճառով ոսկեդրամը «էրկյուլ» են անվանել: Ի դեպ, Հերակլեսի պատկերը ֆրանսիական դրամների վրա առաջին անգամ չէ, որ հայտնվում է. նախկինում եղել են այդ հունական հերոսի պատկերով 5 ֆրանկ արժողությամբ արծաթե դրամներ:
Ընդհանուր առմամբ` փարիզյան դրամահատարանը թողարկել է 10 հազար էրկյուլ: