|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր Եվրախորհրդարանի նիստերի հիմնական օրակարգային թեմաները Լիբիայում եւ իտալական Լամպեդուզ կղզում ստեղծված իրավիճակներն են:
«Պատգամավորները մտադիր են ուսումնասիրել Լիբիայի իրավիճակը, որտեղ չեն դադարում ռազմական գործողությունները Մուամար Քադաֆիի կողմնակիցների ու հակառակորդների միջեւ»,- հայտարարել է Եվրախորհրդարանի պաշտոնական ներկայացուցիչը` հավելելով, որ քննարկումներին մասնակցելու է նաեւ ԵՄ նախագահ Հերման վան Ռոմպեյը:
Մյուս հրատապ թեման Լամպեդուզ կղզում ստեղծված վիճակն է, ուր Հարավային Աֆրիկայից բազմաթիվ փախստականներ են գալիս: Նրանք օրերս բողոքի ցույց էին կազմակերպել` պահանջելով իրենց տեղափոխել մայրցամաք եւ լավ կենցաղային պայմաններ ստեղծել: Իսկ «անկոչ հյուրերն» իրենց այնքան էլ լավ չեն պահում. նրանց վրանային քաղաքը տեղաբնակներն անվանել են «Խայտառակության բլուր»: Ի դեպ, 5 800 բնակչություն ունեցող կղզում արդեն 6 000 փախստական կա: