|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Լիբիայի ազգային ասամբլեան երկրի հարավային պետական սահմանը ժամանակավորապես փակելու որոշում է կայացրել: Կփակվեն Ալժիրի, Սուդանի, Նիգերի եւ Չադի հետ սահմանները. հայտնում է France-Presse-ը:
Այդ որոշումը ասամբլեան բացատրել է այն բանով, որ երկրի հարավային հատվածում գտնվող անապատային տարածքներում գնալով աճում են անկարգությունները: Այդ տարածքներում արտակարգ դրություն է հայտարարված: Նման քայլով Լիբիայի իշխանությունները մտադիր են պայքարել անօրինական միգրացիայի դեմ:
Որքան է տևելու արտակարգ դրության ռեժիմը, չի հայտարարվում: