|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվող Օգյուն Սամասթը հերթական դատական նիստի ժամանակ հետաքրքիր բացահայտումներ է արել:
Նա ընթերցել է հինգ էջանոց մի նամակ, որում, մասնավորապես, ասել է, թե ինքը չի իմացել թերթի գոյության մասին, չի ճանաչել Հրանտ Դինքին, ո'չ պատմությանն է ծանոթ եղել, ո'չ հայերին:
«Նախկինում դատապարտված Յասին Հայալն ինտերնետով ինձ ցույց տվեց թերթերի հրապարակումները եւ իմ մեջ ատելություն սերմանեց: «Հայրենիքի դավաճան, անամոթ հայ» վերնագրով հոդվածները ե՞ս եմ գրել: Դինքին եւ Օրհան Փամուքին` որպես հայրենիքի դավաճան ներկայացնողը ե՞ս էի: Իմ մեջ ատելություն սերմանողներն այդ հրապարակումներն են եղել»,- ասել է նա:
Սամասթի խոսքերով` այդ հոդվածների հեղինակները երկրի «մտավորականության» ներկայացուցիչներն են, եւ իր պես 10 երիտասարդի էլ այդ` ատելությամբ լեցուն հոդվածները կարդան, «նրանք էլ կանեն այն, ինչ ես եմ արել»: