|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ Գրիգոր Հովհաննիսյանը, որի օրհնությամբ երեկ հացադուլը դադարեցրեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` «Առավոտին» ասաց.
«Ոչ մի բան մեր հասարակության մեջ չի փոխվի, եթե մենք չփոխվենք: Մենք կարող ենք իշխանություններ փոխել: Բայց եթե նույնիսկ տարին մեկ փոխենք իշխանություն, եթե մենք նույնն ենք, նույն իշխանությունը պիտի վերարտադրենք ամեն անգամ` միայն դեմքերը պիտի փոխվեն: Մենք պիտի փոխվենք, մեր մեջ` անձերի մեջ որակական փոփոխություն պիտի լինի, որ այդ փոփոխությունն արտահայտվի նաեւ հասարակության մեջ: Ես կարծում եմ` սա պիտի դրան նպաստի»: