կարևոր
625 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-13 10:18
Քաղաքական

Օրումեջ uպանnւթյnւններ են, իսկ համակարգի առաջին դեմքերը միայն բանծիկ կտրելու, մեդալներ բաժանելու արարողություններին են մասնակցում. Աբրահամյան

Օրումեջ uպանnւթյnւններ են, իսկ համակարգի առաջին դեմքերը միայն բանծիկ կտրելու, մեդալներ բաժանելու արարողություններին են մասնակցում. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Օրումեջ սպանություններ են` զույգերով, փողոցում, դաշտերում, Եկեղեցում, տո էլ ինչ անհավանական ձև ու տեղ կա` փորձում են:

Չես հասկանում, թե ուր են ՆԳՆ-ն, քննչականը, դատախազությունն իրենց ղեկավարներով:

Փարաքարն էլ չեմ ասում. արդեն սերիական հանցագործությունների է վերածված` սպանություններ, «ռազբոռկաներ», թշնամության խորացում ու կողքից նայող իրավական համակարգ:

Մեկը մի բաժնի պետ է հանում, մյուսը` մի վարչության պետ, երրորդին տեղափոխում են, իսկ համակարգի առաջին դեմքերը միայն բանծիկ կտրելու, մեդալներ բաժանելու, նոր ծառայողականներ ստանալու արարողություններին են մասնակցում:

Ամենակարևորը` անհոգ, ինքնագոհ, ինքնահավան, կարծես այս ամենն իրենց պատասխանատվության դաշտում չէ»: