|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Այսօր` մինչ կառավարության նիստի մեկնարկը, լրագրողները տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ վարչապետի հայտարարությունից հետո մինչ այս պահը հրաժարական ներկայացրած մարզպետեր չկան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ բոլոր մարզպետերը փոխվելու են:
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը կարծիք հայտնեց, որ մարզպետերը պետք է համակերպվեն մի վիճակի հետ, որը դե յուրե ամրագրված է: Նա ևս հայտարարեց. «Բոլոր մարզպետերն անխտիր կփոխվեն»:
Հարցին, թե արդյո՞ք նոր նշանակվող մարզպետերի թվում կլինեն ներկայացուցիչներ ՀՅԴ-ից ու ԲՀԿ-ից, նախարարը պատասխանեց, որ այս պահին դեռ որոշում չկա: