|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
«Հրապարակը» գրում է. «ԱԳՆ ապաշնորհությունից և ոչ նախաձեռնողական արտաքին քաղաքականությունից դժգոհ է ոչ միայն ամբողջ հանրությունը, այլ նաև իշխանությունները: Հավանաբար, հենց այս պատճառով էլ մոտ ապագայում դեսպանների մեծ փոփոխություններ են սկսվելու, որի արդյունքում այդ պաշտոններում նշանակվելու են մարդիկ, ովքեր կապ չունեն դիվանագիտական ծառայության հետ: Մասնավորապես, ըստ մեր ունեցած նախնական տեղեկությունների, ՆԱՏՕ-ում, Վրաստանում, Լատինական Ամերիկայի երկրներում, Չեխիայում և Կանադայում կնշանակվեն դեսպաններ, ովքեր նախարարության հետ որևէ աղերս չունեն»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: