|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հայաստանի դիրքորոշումը համահունչ է ԵԱՀԿ շրջանակներում Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ արված բոլոր հայտարարություններին. այսօր ընդունելով Երեւան ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսին` հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
ԵԱՀԿ գործող նախագահ Աժուբալիսը ներկայացրել է լիտվական նախագահության առաջնահերթությունները եւ նախատեսվող քայլերը: Նա վերահաստատել իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական գործունեությանը, նրանց կողմից արված առաջարկություններին եւ կոչերին, մասնավորապես՝ շփման գծից դիպուկահարներին դուրս բերելու կոչին:
Երկուստեք շեշտվել է, որ Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ բանակցային կարգավորումն այլընտրանք չունի: Էդվարդ Նալբանդյանը եւ Աուդրոնիուս Աժուբալիսը հանգամանալից քննարկել են հակամարտության գոտում անվտանգության ամրապնդմանն առնչվող հարցեր. տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունը: