|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան /FIDH/ եւ նրա գործընկեր կազմակերպությւոն Քաղաքացիական հասարակության ինստիտուտը երեկ տարածած հայտարարությամբ դատապարտել են ընդդիմադիրների եւ նրանց ընտանիքների անդամների նկատմամբ վերջերս իրականացված եւ կրկնվող ոտնձգությունները:
Մանրամասնել են, թե խոսքը «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբոր` Տիգրան Փոստանջյանի կալանավորման մասին է եւ մարտի 3-ին ոստիկանության կողմից խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքի ոտնահարման:
FIDH-ը եւ ՔՀԻ-ն կոչ են անում ՀՀ իշխանություններին. «Զերծ մնալ ընդդիմության անդամների կամ նրանց բարեկամների դեմ ուղղված անօրինական գործողություններից»: