|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
«Հրապարակ»-ը գրում է. «Ազատամարտիկների հանդեպ տեղի ունեցող ոտնձգությունները խիստ զայրացրել են պատերազմի վետերաններին: Ազատամարտիկների դաշինքը վաղը՝ դեկտեմբերի 13-ին, Եռաբլուրում հավաք է անցկացնելու՝ քննարկելու իրենց նկատմամբ պետության վերջին օրերի վերաբերմունքը:
Որոշ տեղեկություններով, նրանց կմիանան նաև դաշինքի մեջ չընդգրկված ազատամարտիկներ և խմբեր: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին բռնություն էր կիրառվել Ռազմիկ Պետրոպանի և Մանվել Եղիազարյանի նկատմամբ, իսկ մեկ օր անց ծեծի էր ենթարկվել դաշինքի վարչության անդամ, մամուլի պատասխանատու Սուրեն Սարգսյանը, ով դեռևս հիվանդանոցում է: Ի դեպ, հիվանդանոցում է նաև դաշինքի անդամ Սամվել Հովսեփյանը՝ Ադմիրալը, ով դեռևս պատերազմում վնասված ոտքի ծանր վիրահատության է ենթարկվել»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: