|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
The Walt Disney ընկերությունը ստեղծել է Togetherville սոցիալական ցանցը, որը նախատեսված է 6-10 տարեկան երեխաների համար: Այս մասին գրում է Cnet գործակալությունը:
«Ֆեյսբուքի» նմանությամբ ստեղծված Togetherville-ը գործարկվել է 2010-ի մայիսին: Ծնողներից եւ երեխաներից պահանջվում է տեղադրել բացառապես ճիշտ տեղեկություններ իրենց ով լինելու մասին: Այստեղ, ի տարբերություն այլ ինտերնետային հարթակների, որտեղ կարելի է ներկայանալ ոչ իսկական տվյալներով, ամեն ինչ իրական է լինելու:
Կայքը երեխաներին հնարավորություն է տալու կապվել ընկերների եւ բարեկամների հետ միայն ծնողների վերահսկողության ներքո: Երեխաներին առաջարկվելու են նաեւ հատուկ նրանց համար ստեղծված խաղեր ու տեսահոլովակներ: