|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողովում քննարկվում է Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագիրը:
Հիմնական զեկուցող` տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը նշեց, որ վարկային համաձայնագրով նախատեսվում է Գյումրիում անվտանգ երթևեկության կազմակերպում, բարեկարգ փողոցների ցանցի ձևավորում, արտաքին լուսավորության անցկացումը, լուսացույցներով հագեցվածություն, ջրահեռացում, ենթակառուցվածքների արդիականացում, մայթերի նորոգում, Գյումրիում ավտոկայանատեղիների վերաբերյալ ռազմավարության մշակում:
«Այս վարկային համաձայնագրով մեծածավալ աշխատանք է նախատեսված իրականացնել Գյումրիում: Ուզում եմ շեշտել, որ առաջին անգամ Գյումրու քաղաքապետարանը ինքն է նախաձեռնել, ինքն էլ բանակցել այս վարկային համաձայնագրի իրականացման համար, ամբողջն արել է Գյումրու քաղաքապետարանը: Սա նրանց աշխատանքի արդյունքն է, վարկի մարման սպասարկումը նույնիսկ վերցրել է իր վրա»,- ասաց Վաչե Տերտերյանը: