|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«ՔՊԿ-ն թանկացրել է քաղաքային տրանսպորտի գինը: Այդ որոշման դեմ ընդվզել են երևանցիների ճնշող մեծամասնությունը, հայտնի շատ մտավորականներ, մշակութային գործիչներ»,- Երևանի ավագանու նիստի ժամանակ իր ելույթում նշեց «Մայր Հայաստան» խմբակցության քարտուղար Սամվել Հարոյանը և մեջբերեց մի զրույց. «Մի հին զրույց կա. մի մարդ պարապ էր մնացել, անպայման ինչ-որ դարդ էր ուզում ունենալ: Վերջապես գտավ ելքը՝ վերցրեց քարը, խփեց իր գլխին և սարքեց իր համար դարդ: Հիմա քաղաքապետարանն է. տեղից էլ անորոշություններից ու թանկացումներից տագնապած ժողովրդին որոշել է զրկել մատչելի գներով տեղաշարժվելու հնարավորությունից»:
Սամվել Հարոյանը կոչ արեց. «Անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել երևանցիներին հոգեկան տառապանքներ պատճառելու և ֆինանսապես կեղեքելու այս խայտառակ որոշումը: Տրանսպորտի ուղեվարձը թանկացնողներ, ձեր իսկ գլխին քարով խփելու փոխարեն, չեղյալ համարեք ձեր ձախավեր որոշումը»: