|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԵՄ մի քանի երկրների ոստիկանական ուժերի մասնակցությամբ իրականացված «Փրկություն» գործողության արդյունքում բացահայտվել է մանկական պոռնոգրաֆիայի խոշոր միջազգային ցանց, տեղեկացնում է BBC–ն։
Գործողությանը մեծ աջակցություն է ցուցաբերել Օնլայն շահագործումից երեխաների պաշտպանության կենտրոնը (CEOP)։
Ոստիկանները Իտալիայում, Նոր Զելանդիայում, Նիդերլանդներում, Կանադայում, Թաիլանդում եւ աշխարհի այլ երկրներում ձերբակալել են 184 չարագործի, որոնցից 121-ին` Մեծ Բրիտանիայում:
Նրանք օգտագործել են մի օրինական ինտերնետային կայքի ֆորում, ծանոթություններ են հաստատել դրա մասնակիցների հետ և կայքի փակ հատվածում կամ էլեկտրոնային փոստի միջոցով նրանց փոխանցել երեխաների հանդեպ բռնությունների տեսագրություններ կամ լուսանկարներ։
Եվրոպոլի ղեկավար Ռոբ Ուենրայթի խոսքերով՝ գործողությունը շարունակվում է, և սպասվում են նոր ձերբակալություններ։