|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Համացանցի ուզբեկական հատվածում սեպտեմբերի 1-ից գործարկվելու է Muloqot սոցիալական ցանցը (muloqot.uz. բառն ուզբեկերենից թարգմանվում է` շփում), որը, իշխանությունների խոսքերով, պետք է մրցակցի արտասահմանյան սոցիալական ցանցերի հետ եւ նպատակ ունի ուզբեկական հասարակության բարոյական մակարդակը բարձրացնել:
«Նոր սոցցանցը համամարդկային արժեքների, ազգային ավանդույթների, հավասար իրավունքների եւ հանդուրժողականության սկզբունքների ջատագովն է, պայմաններ է ստեղծում երիտասարդության առողջությունը բարելավելու, բարոյական արժեքները բարձրացնելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:
«Ինտերֆաքսը» տեղեկացնում է, որ Ուզբեկստանի կապի եւ տեղեկատվության գործակալության տվյալներով` այս տարվա սկզբին ինտերնետ օգտագործողների թիվը երկրում 7.7 միլիոն է եղել, ընդ որում` 4.27 միլիոնը ինտերնետին միանում են բջջային հեռախոսների միջոցով:
Պաշտոնական տվյալներով` «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանց օրվա ընթացքում 350-400 հազար մարդ այցելում է Ուզբեկստանից, իսկ «Ֆեյսբուք»-ում ուզբեկների թիվը 85 հազար է: