Փոխարժեքներ
02 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ այն մոտեցումները, որոնց հաջողվել է հասնել Ալյասկայում ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփի հետ կայացած բանակցություններում, կնպաստեն ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Մենք բարձր ենք գնահատում Չինաստանի, Հնդկաստանի, մեր մյուս ռազմավարական գործընկերների ջանքերն ու առաջարկները, որոնք կոչված են նպաստելու ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը։ Ըմբռնումները, որոնք ձեռք են բերվել Ալյասկայում վերջերս կայացած ռուս-ամերիկյան բարձր մակարդակի հանդիպմանը, հուսով եմ, նույնպես ընթանում են այդ ուղղությամբ՝ բացելով խաղաղության տանող ճանապարհն Ուկրաինայում», - ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում։
«Այսօր և վաղը նախատեսված երկկողմ հանդիպումների ժամանակ ես, անշուշտ, ավելի մանրամասն և հանգամանորեն կտեղեկացնեմ իմ պաշտոնակիցներին Ալյասկայում կայացած բանակցությունների արդյունքների մասին», - հավելել է նա։
Անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտությանը՝ ՌԴ նախագահը նշել է, որ այն կարող է կայուն և երկարաժամկետ կարգավորվել միայն այն դեպքում, երբ վերացվեն դրա սկզբնապատճառները:
«Որպեսզի ուկրաինական կարգավորումը կրի կայուն և երկարաժամկետ բնույթ, պետք է վերացվեն ճգնաժամի սկզբնապատճառները, վերականգնվի արդարացի հավասարակշռությունն անվտանգության ոլորտում», - ասել է Պուտինը:
Ռուսաստանի նախագահը նաև հայտարարել է, որ Շանհայի համագործակցության կազմակերպության Կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը կկայանա 2025 թվականի նոյեմբերին Մոսկվայում: