|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հունվարի 22-ի վաղ առավոտյան իրանական երկու ռազմանավ հատել են Սուեզի ջրանցքը եւ մուտք գործել Միջերկրական ծով:
Օրեր առաջ Եգիպտոսի իշխանությունները դրական պատասխան էին տվել Կահիրեում Իրանի դեսպանության` Սուեզի ջրանցքով իրանական նավերի նավարկման հայցին: Եգիպտոսի հեռուստաընկերություններից մեկը հայտարարել էր, որ իրանական նավերում զանգվածային ոչնչացման զենք չկա:
Այդուհանդերձ, փաստը լուրջ անհանգստություն է առաջացրել Իսրայելում, որովհետեւ նավերն ուղեւորվում են Սիրիա, որի հետ Իսրայելը դեռեւս ֆորմալ պատերազմի մեջ է: Իսրայելի արտաքին գործերի նախարար Աբիգդոր Լիբերմանը իրանական ռազմանավերի մուտքը Սուեզի ջրանցք անվանել է սադրանք, «ինչը փաստում է, որ իրանցիների ինքնավստահությունը եւ հանդգնությունը աճում են օր օրի»: