|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ever Given բեռնանավը, որն արգելափակել էր Սուեզի ջրանցքով անցուդարձը, դուրս է եկել ծանծաղուտից: Այս մասին հայտնում է Bloomberg-ը` հղում կատարելով նավարկությամբ զբաղվող Inchcape ընկերությանը:
Նշվում է, որ ճշգրիտ տվյալներ չկան այն մասին, թե երբ կվերսկսվի նավերի շարժը ջրանցքի երկայնքով:
Ever Given բեռնատար նավը՝ 220 հազար տոննա բեռնափոխադրման հնարավորությամբ և 400 մ երկարությամբ, արգելափակել էր Սուեզի ջրանցքի հարավային մասը մարտի 23-ից:
Հաղորդվում էր, որ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ էլ Սիսին հրամայել է բեռնաթափել Ever Given բեռնանավը: