| 
                            Փոխարժեքներ
                                                        25 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 | 
| EUR | ⚊ | € 444.8 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7296 | 
| GBP | ⚊ | £ 510.03 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  14 տարի առաջ - 2011-02-17 01:51
            14 տարի առաջ - 2011-02-17 01:51  
         
                
            ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանը վերապահումով է մոտենում Հայաստանում ազատ տնտեսական գոտիների ստեղծման հարցին:
Ըստ նրա` երբ երկրում իշխում են կոռուպցիան, հովանավորչությունը, երբ ինչ-որ մեկին կարելի է անել այն, ինչ մյուսներին չի կարելի, ապա այդ պայմաններում ազատ տնտեսական գոտիներից օգտվելու են նրանք, ովքեր կարժանանան կառավարության բարյացակամությանը:
«Ազատ տնտեսական գոտիները շատ հնարավոր է` դառնան փակ տարածք, որտեղ, իրավական հիմքերը պահպանելով, իրենց ազատ գործունեությունն իրականացնեն մարդիկ, ովքեր այսօր աշխատում են ընդհանուր դաշտում եւ խուսափում են հարկերից: Այսինքն` այս պայմաններում, երբ Հայաստանը դարձել է մի խումբ մարդկանց փող աշխատելու վայր, ազատ տնտեսական գոտին էլ ավելի լավ պայմաններ է ստեղծելու այդ մի խումբ մարդկանց համար»,- նշեց պատգամավորը:
Ըստ նրա` ՀՀ-ում գործարար միջավայրն առանց այդ էլ բարենպաստ չէ: «Ոչ մի խոշոր, լուրջ ընկերություն այս 20 տարվա ընթացքում ներդրումներ չի իրականացրել այստեղ, այսինքն` Հայաստանի տնտեսությունը գրավիչ չէ, որպեսզի համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունները գան ՀՀ»,- նկատեց պատգամավորը` հավելելով, որ լուրջ վերապահումներ ունի, այսպես կոչված` օտարերկրյա հայտնի կազմակերպությունների` միլիարդների հասնող ներդրումների հարցում: