|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Անցած ուրբաթ հայ իրավապահներին հաջողվել էր առգրավել աննախադեպ ծավալի թմրանյութ: Մասնավորապես` առգրավվել էր էքստազիի 42 000 հաբ եւ մոտ կես կիլոգրամ մաքուր հերոին:
Շաբաթ օրը ոստիկանները նախ ձերբակալել էին մի ամերիկահայի` Զոհրաբ անունով, ում միջոցով պարզվել էր, որ ներկրված աննախադեպ չափի թմրանյութի հետեւում կանգնած են բարձրաստիճան հայ պաշտոնյաներ: Թերթին հայտնի է դարձել, որ Զոհրաբի անմիջական հովանավորը «Տաշկենտսկի Սաշա» մականունով քրեական հեղինակությունն է:
Կիրակի օրը իրավապահ մարմինները ստորագրությամբ բաց էին թողել Զոհրաբին: Սակայն երեկ ոստիկանության լրատվականը թերթի հետ զրույցում պնդել է, որ Զոհրաբին ազատության մեւ թողնելու որոշումը փոխվել է, եւ նա կրկին կալանքի տակ է: Երեկ ուշ երեկոյան թերթի աղբյուրները հայտնեցին, որ Զոհրաբը շարունակում է մնալ ազատության մեջ: