|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ռուսաստանցի պաշտոնյաները համաձայն են ցանկացած գումարը վճարել` իրենց կեղծ ատենախոսություններից հրաժարվելու համար. հայտարարել է ՌԴ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Ֆիլիպովը:
«Ես արդեն կատակում եմ, որ եթե նախկինում վճարում էին ատենախոսություն գրելու համար, ապա հիմա պաշտոնյաները վազվզում են, փնտրում, թե ում վճարեն, որպեսզի հրաժարվեն ատենախոսություններից»,- ԲՈՀ-ի նախագահի խոսքերն է մեջբերում РБК-ն:
Պետծառայողները վախենում են, որ մամուլում կհայտնվեն իրենց գրագող լինելու մասին տեղեկություններ:
Ֆիլիպովը խոստացել է, որ շուտով կստեղծվի մեխանիզմ, երբ ատենախոսության պաշտպանության ժամանակ կստուգվի ոչ միայն դրա տեքստը, այլ նաեւ թեմայի իմացությունը: