|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել։ «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
Նշենք, որ COP17-ի շրջանակում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում գրանցված Զվարթնոց տաճար։ Մինչդեռ Ադրբեջանի կողմից ավերվող Արցախի մշակութային ժառանգության և բնության, ինչպես նաև բռնի տեղահանված արցախցիների իրավունքների մասին միջազգային հարթակում բարձրաձայնելու հնարավորությունը ՀՀ իշխանությունները չեն օգտագործում։
«Մեր կազմակերպությունը` «Արցախի միությունը», ֆորմալ ընթացակարգով դիմեց, որ կանաչ գոտում տաղավար ունենանք` որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ և ներկայացնենք Արցախի ժողովրդի հետ կապված հարցերը, Արցախի կենսաբազմազանությունը, ինչպես COP17-ն է ենթադրում։ Իրենք մերժեցին, տաղավար չտրամադրեցին։ Հիմա կարող են տարբեր պատճառաբանություններ բերել, որ ուրիշներին էլ են մերժել և այլն, բայց փաստացի մենք այդ հնարավորությունը չենք ունեցել»,- ասել է Բեգլարյանը։
«Արցախի միության» դիմումը, մեր զրուցակցի խոսքով, մերժվել է առանց որևէ պատճառաբանության։ Առցանց ընթացակարգով լրացված դիմումի պատասխանում նշված է եղել միայն, որ տաղավար չի տրամադրվում։
Արցախի նախկին պաշտոնյան նկատեց, որ ՀՀ իշխանությունները ոչ միայն ոչինչ չեն անում Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար, այլև լեգիտիմացնում են ադրբեջանական հանցագործությունները և Արցախի օկուպացիան։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։