|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փետրվարի 17-ին Աբու Դաբիում հանդիպել է Հունաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Էվանգելոս Ապոստոլակիսի հետ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
«Դավիթ Տոնոյանը շնորհավորեց իր գործընկերոջը նշանակման կապակցությամբ և հրավիրեց Հայաստան։ Հանդիպման ընթացքում երկու նախարարները քննարկեցին հայ-հունական ռազմական համագործակցության հարցեր։ Նշելով այս ոլորտում ունեցած նշանակալի ձեռքբերումները՝ նախարարները երկուստեք պատրաստակամություն հայտնեցին ռազմական համագործակցության խորացման հարցում»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը։